Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խի իրենք չեն կարո՞ղ նախարար աշխատել

Խի իրենք չեն կարո՞ղ նախարար աշխատել
14.08.2024 | 13:56

Մեր հասարակության 90%-ը միշտ հիմնականում եղել է երկբևեռ։ Մի մասը մեկի կողմից է եղել, մյուս մասը` նրա ընդդիմադիրի կողմից։

Իսկ հիմա այդպես չէ։

Ինչո՞ւ։

Ինչու՞ սրանց ընդդիմադիրները չեն միավորվում։

Ասեմ. որովհետև, երբ Նիկոլն ու հետի 10-15 հակահիգիենիկները, Գյումրիից քայլելով եկան Երևան ու վերցրին իշխանությունը, այդ բեմադրությանը բացարձակ մեծ մասը հավատաց։

Ու հիմա շատերը, որ հանկարծ մի 50-100 կողմնակից են ունենում, մտածում են` բա ես էլ կարող եմ երկիր ղեկավարել, խի՞ պիտի միանամ ուրիշին. հենա Նիկոլը որ կարողանում է, ես խի՞ պիտի չկարողանամ։

Ու «ճիշտ» է մտածում։ Ինքն էլ է կարող ղեկավարել։ Ուղղակի կղեկավարի մոտավորապես սրանց նման, մի քիչ լավ կամ մի քիչ վատ։ Ասենք` հողեր կտա, վարկեր կվերցնի ու յոլա կտանի մինչև կործանվել։

Իսկ այն մի քանի հոգին, ովքեր իրոք կարող են լավ ղեկավարել երկիրը, նրանց աջակիցները չեն ավելանում հենց այսպես մտածողների պատճառով։ Որովհետև ամեն մի նոր «առաջնորդ» ու «փրկիչ» իր մոտ է տանում որոշակի հատվածի, ովքեր նույն ձևով մտածում են, որ իրենք էլ կարող են դառնալ այդ «առաջնորդի» համար դդում Արայիկ, անչափահաս Մխիկ, հանքափոր Լենա և այլն, այսինքն` իրենք էլ մի պաշտոն վերցնեն ու վայելեն։

Բա խի՞ չէ որ։ Խի իրենք չեն կարո՞ղ նախարար աշխատել։

Ու այդպես չեն միավորվում մեկի կողքին։

Թե չէ վաղուց էին սրանց ճամփել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ